Դեկտեմբերի 17-ին, ժամը 00.25-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն-4 թաղամասի Մեքենաշինարարների փողոցի թիվ 37 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին եւ դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը. խոհանոցում՝ անկողնում, հայտնաբերվել է 1948 թ. ծնված Ա. Թ.-ի դին: