Լոռու մարզի Սպիտակ քաղաքում քիչ առաջ ահասարսուռ դեպք է տեղի ունեցել։

NEWS.am-ի տեղեկություններով՝ Այգեստան փողոցի շենքերից մեկի շքամուտքում հայտնաբերել են տանտիրուհու, 45-ամյա Մարինե Հովհաննիսյանի դին՝ կախված վիճակում։

Քիչ անց բնակարանի ննջասենյակում հայտնաբերել են նրա երկու երեխաներին մահացած։ Երեխաները 7-8 տարեկան են։ Դեպքը մեզ հետ զրույցում հաստատել են ոստիկանությունից։

Այս պահին դեպքի վայրում է քննչական-օպերատիվ խումբը: Միջոցներ են ձեռնարկվում պարզելու երեխաների մահվան պատճառները, դեպքի բոլոր հանգամանքները։

Նախնական տվյալներով՝ կինն իր երեխաների հետ նշված տանը բնակվել է վարձակալական հիմունքներով։

Մանրամասներն՝ ավելի ուշ։