ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայք-էջից տեղեկանում ենք, որ դեկտեմբերի 23-ին էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման մասին որոշում է կայացվելու, ըստ որի՝ 2017-ի փետրվարի 1-ից բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի 1 դրամ 22 լումայով։
Հիշեցնենք, որ 2016-ի օգոստոսի 1-ից Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինն էժանացել է 2.5 դրամով: