Գերմանիայի Հեսեն դաշնային հողի մայրաքաղաք Վիսբադենում անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրա։ Հրաձգության հետևանքով զոհվել է 1 կին, երկուսը՝ վիրավորվել են: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը:

Նշվում է, որ կրակողը փախել է դեպքի վայրից, նրան որոնելու համար ոստիկանությունը կենտրոնացրել է լրացուցիչ ստորաբաժանումներ և ուղղաթիռ:

Հանցագործի շարժառիթները դեռ հայտնի չեն: