Facebook սոցցանցը սկսել է նոր ծառայության փորձարկում։ Live Audio-ն թույլ կտա աուդիոհեռարձակումներ կազմակերպել առցանց ռեժիմում։ Այս մասին ասվում է ընկերության պաշտոնական բլոգում։

Գործառույթը նպատակաուղղված է առաջին հերթին ռադիոկայանների և այն ընկերությունների գործունեությանը, որոնք նախընտրում են աշխատել աուդիոկոնտենտի հետ։ Սոցցանցի առաջին գործընկերներն են դարձել BBC-ն և LBC-ն։

Օգտատերերը կարող են ռադիո լսել Android և iOS օպերացիոն համակարգերով աշխատող սարքերի Facebook հավելվածում։ Նշվում է, որ միայն Android սարքերով կարելի է հեռարձակումը լսել սարքի արգելափակված էկրանով։

Facebook-ը ծրագրում է աուդիոհեռարձակում գործարկել սոցցանցի բոլոր մասնակիցների համար 2017 թվականի սկզբին։