Միացյալ թագավորության Ազգային օդերևութաբանական ծառայությունը նախազգուացում է արել՝ կապված «Բարբարա» փոթորկի մոտենալու հետ։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Փոթորիկը, ինչպես սպասվում է, Միացյալ թագավորության տարածք կհասնի սուրբծննդյան տոներին՝ դեկտեմբերի 24-ին և 25-ին։

Ամենից ուժեղ այն կհարվածի Շոտլանդիային, Հյուսիսային Իռլանդիային, ինչպես նաև Ուելսի և Անգլիայի հյուսիսային շրջաններին։

Շոտլանդիայում, որտեղ արդեն սկսել է զգացվել մոտեցող փոթորկի շունչը, քամու արագությունը կարող է հասնել 145 կմ/ժամի։ Ազգային օդերևութաբանական ծառայությունը փոթորկին տվել է վտանգի միջին՝ «նարնջագույն» մակարդակ։

Փորձագետների գնահատականներով՝ տոների նախաշեմին՝ ուրբաթ, ավտոճանապարհներին կլինեն սովորականից կրկնակի շատ ավտոմեքենաներ։