Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 22-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների՝ այդ թվում նաև ծանրաքարշ մեքենաների համար: Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, նաև ունենալ անվաշղթաներ: