Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն Անկարայում հայտարարել է, որ Թուրքիան չի կարող չարձագանքել այն ուժերի գործողություններին, որոնք սպառնալիք են ներկայացնում երկրի համար.

«Եթե Թուրքիան անմասն մնա աշխարհի քաղաքական քարտեզի վերաձևման փորձերից, ապա կբախվի Սևրի խաղաղության պայմանագրի պայմաններին։ Թուրք ժողովուրդն առանց այդ էլ շատ բան է կորցրել Լոզանի խաղաղության պայմանագրրից հետո։

Թուրքիան բաց հայտարարում է, որ անկախության համար պատերազմից հետո մղում է ամենամեծ պայքարը։ Այդ պայքարը շարունակվում է «Մեկ ժողովուրդ, մեկ դրոշ, մեկ հայրենիք, մեկ երկիր» կարգախոսով։

Թուրքիան այսօր բախվել է անհամաչափ հարձակումների։ Այդ համատեքստում ահաբեկչական կազմակերպությունները միայն զինվորիկներ են։ Իրականում մենք պայքար ենք մղում այն ուժերի հետ, որոնք կանգնած են նրանց հետևում։ Թուրքիայի թշնամիները հարվածներ են հասցնում մեր առավել խոցելի տեղերին»։