Կաթոլիկների տոնացույցով նշվող Սուբ ծննդի առավոտյան ահաբեկիչները գնդակոծել են Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի քրիստոնեական Քասսաա թաղամասը։ Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով SANA սիրիական պետական գործակալությանը։

Տեղեկատվության համաձայն՝ եկեղեցական պատարագի ժամանակ ականանետից արձակված առնվազն 3 արկ է պայթել ֆրանսիական հիվանդանոցի մոտ: Գնդակոծման հետևանքով նյութական վնաս է հասցվել հանրային ու մասնավոր սեփականությանը: Զոհերի և տուժածների մասին տեղեկություն չկա:

Սիրիայում 2011թ․ շարունակվող ռազմական գործողությունների հետևանքով ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝ զոհվել է ավելի քան 300 հազար մարդ։