Ուգանդայի Ալբերտ լճում մոտ 45 մարդ տեղափոխող նավ է շուռ եկել, ինչի հետևանքով առնվազն 30 զոհ կա:

BBC-ի հաղորդմամբ` նավում ֆուտբոլիստների խումբ և նրանց երկրպագուներն են եղել, ովքեր ուղևորվելիս են եղել Սուրբ ծննդյանը նվիրված խաղի:

Ինչպես հայտնել է ոստիկանությունը FP-ին, նավը թեքվել և շուռ է եկել, քանի որ չափազանց մեծ քանակությամբ ուղևորներ տեղավորվել են փոխադրամիջոցի մի կողմում:

Նշվում է, որ փրկվել է ընամենը 15 մարդ: Նավապետը մնացել է դեպքի վայրում և օգնել փրկարարական գործողությունների ժամանակ: