Սեւ ծովում «Տու 154» օդանավի կործանման պատճառը կարող էր լինել գերբեռնումը եւ տեխնիկայի խափանումը, «Ինտերֆաքսին» հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը։

«Ականատեսների վկայություններն ու այլ օբյեկտիվ տվյալներ, որոնք ստացվել են հետաքննության ընթացքում, խոսում են այն մասին, որ օդանավը չէր կարողանում բարձրություն հավաքել ու ինչ -որ պատճառով, գուցե գերբեռնման ու տեխնիկական անսարքության, ընկել է ծովը»,- ասել է աղբյուրը։ Նա հավելել է, որ այս փուլում ահաբեկչության վարկածը «բացառված է»։ «Առկա նյութերը հերքում ենք այդ վարկածը»,- ասել է աղբյուրը։ Նրա խոսքով, ականատեսները պատմել են, որ օդանավը անսովոր երկար ժամանակ թռչում էր ցածր, չհավաքելով բարձրություն։

ԱԴԾ տվյալներով, Սեւ ծովում օդանավի կործանման գործով չորս հիմնական վարկած կա ՝ շարժիչի մեջ կողմնակի առարկաներիի հայտնվելը, անորակ վառելիքը, որի հետեւանքով շարժիչների աշխատանքը խափանվել է, կառավարման սխալը, օդանավի տեխնիկական անսարքությունը։

Հիշեցնենք, որ ՊՆ օդանավը, որում 84 ուղեւոր ու անձնակազմի ութ անդամ կային, Ադլերի օդանավակայանից թռչում էր Սիրիա դեկտեմբերի 25-ին Մոսկվայի ժամանակով 5։20-ին ու կործանվել է Սեւ ծով իջրային տարածքում թռիչքի յոթերորդ րոպեին։