Օբամայի վարչակազմը շարունակում է Պուտինից հաշվեհարդար տեսնելու միջոց փնտրել՝ ԱՄՆ ընտրություններին միջամտելու համար՝ գրում է Սթիվեն Սեստանովիչը The Wall Street Journal-ի բլոգում։ Սակայն դատելով ամեն ինչից՝ նախագահ Օբաման մերժել է Պուտինի և նրա շրջակա միջավայրի գաղտնի հարստության և ֆինանսական մեքենայությունները հրապարակելու գաղափարը։ Մեզ հավաստիացնում են, որ դա ուղղակի չի հուզում ռուսներին՝ գրում է հոդվածագիրը։

Սեստանովիչը Օբամայի նման որոշումը սխալ է համարում։ Վերջին տարիներին շատ են տեղեկություններն այն մասին, որ Պուտինը տասնյակ, հավանաբար նաև՝ հարյուրավոր միլիարդների կարողություն է կուտակել։ Սակայն Սեստանովիչի կարծիքով՝ տեղեկատվության այդ արտահոսքերում ակնարկներ են եղել, բայց ոչ՝ հավաստի ապացույցներ։

Այո, ռուսները անտարբերությամբ են վերաբերվել այդ արտահոսքին, սակայն Պուտինը հարձակման անցավ. նա կոռուպցիայի թեման դարձրեց իր ծրագրի առանձնահատկությունը և «Եդինայա Ռոսիա»-ին կոչ արեց ցույց տալ, որ դեմ է չարաշահումներին։

Միայն պատկերացրեք՝ ինչ տեղի կունենա, եթե կաթիլ առ կաթիլ ներկայացվի, թե ինչպես են կոռուպցիայի միջոցով հարստացել պուտինյան ռեժիմի բարձրաստիճան պաշտոնյաները։ Սեստանովիչը կարծում է, որ ավելի լավ կլինի, եթե տեղեկատվության արտահոսքը չընկալվի որպես ԱՄՆ-ի պաշտոնական արշավ։ Իսկ եթե Օբաման այլ ռազմավարություն ունի, պետք է մեկ անգամ ևս մտածի խնդրի մասին՝ եզրափակում է հոդվածագիրը։