Աֆղանական Սար-ե-պուլ նահանգում, որը գտնվոմ է «Թալիբան» շարժման գրոհայինների վերահսկողության տակ, զինված անձանց խումբը գլխատել է Լատի գյուղի բնակչուհուն՝ առանց ամուսնու գնումների գնալու համար։ Այս մասին հայտնում է The Daily Mail-ը։

Նահանգապետի խոսքով՝ 30-ամյա կնոջ ամուսինը ներկայում գտնվում է Իրանում։ Թալիբների տեղի ներկայացուցիչները հերքում են իրենց գրոհայինների մասնակցությունը սպանությանը։

Թալիբներն արգելում են կանանց լքել տունն առանց ամուսնու ուղեկցության։ Բացի այդ, նրանց արգելված է աշխատել և սովորել։