ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ցանկություն է հայտնել ինքնուրույն գրելու իր երդմնակալության տեքստը՝ ոգեշնչվելով երկրի նախկին առաջնորդներ Ռոնալդ Ռեյգանի և Ջոն Քենեդու ելույթներից։ Այս մասին գրում է Washington Post-ը՝ հղում անելով հանրապետականներին մոտ աղբյուրներին։

Նշվում է, որ Թրամփն արդեն իր ելույթի առաջին նախագծերն արել է։ Ելույթի տեքստի պատրաստման գործում նրան օգնում է այդ գործում մասնագիտացած Ստիվեն Միլերը, ով պատրաստել է հանրապետականի ելույթները նրա նախընտրական արշավի ժամանակ և նրա վարչակազմում կզբաղեցնի քաղաքական հարցերով ավագ խորհրդականի պաշտոնը։

«Թրամփն ասել է, որ Ռեյգանի «անհավանական ոճը» և Քենեդու կողմից ազգային մեծ հավակնությունների արտաբերումը հանդիսանում են կենտրոնական՝ հունվարի 20-ի ելույթին իր մոտեցման մեջ»,-նշում է պարբերականը։