Լիլի Հովերին ու Գագիկ Սուրենյանին շատ հեռուստադիտողներ համարում են հակառակորդներ, մրցակիցներ: Ավելին՝ մեկնաբաններից յուրաքանչյուրն ունի երկրպագուների իր բանակն, ու նրացից ամեն մեկին թվում է, թե հավաստի եղանակի տեսություն կարող է հայտնել միայն ու միայն իր սիրելի մեկնաբանը: Իսկ իրականում թե՛ Հովերը, թե՛ Սուրենյանն ու թե՛ բոլոր մյուս մեկնաբանները իրենց մեկնաբանություններն անում են միևնույն օդերևութաբանական կենտրոնի տվյալներով: Իսկ տարեսկզբին հրապարակված այս լուսանկարից պարզ է դառնում, որ հենց Սուրենյանն է Լիլի Հովերի դասախոսը, ով գեղեցկուհի մեկնաբանին սովորեցնում է մասնագիտական բոլոր նրբությունները: