Շվեդիայի թագուհի Սիլվիան պատմել է, որ թագավորական ընտանիքի պալատում ուրվականներ են բնակվում, սակայն անհանգստանալու առիթ չկա, քանի որ նրանք շատ ընկերասեր են, հաղորդում է Associated Press-ը:

73-ամյա թագուհին փաստագրական ֆիլմում, որը ցուցադրվելու է հինգշաբթի, նշել է, որ Դրոտնինգհոլմ պալատում բնակվում են ոչ միայն թագավորական ընտանիքի անդամները: Թագուհին ժպտալով պատմել է «բազմաթիվ ուրվականների» մասին:

«Իհարկե, նրանք շատ ընկերասեր են»,-հավելել է նա:

Դրոտնինգհոլմ պալատը կառուցվել է 16-րդ դարում: