Երկրի բնակիչները 2022 թվականին կարող են անզեն աչքով տեսնել երկնքում նոր լուսատուի ծնունդը՝ երկու աստղերի բախման արդյունքում։ Այս մասին հայտնում է Times պարբերականը՝ հղում անելով ամերիկացի աստղագետ Լարի Մոլնարի հետազոտության արդյունքներին։

Նոր երկնային մարմինը հայտնվել է երկու աստղի բխման արդյունքում դեռևս մ.թ երրորդ դարում, սակայն բռնկման լույսը Երկիր կհասնի մոտ 1.8 հազար տարում։

Նոր աստղը որոշ ժամանակ կհայտնվի Կարապի համաստեղությունում։ Բախումից բռնկումը կարող է այնքան ուժգին լինել, որ այն մի քանի օր կարող է դառնալ ամենավառ օբյեկտներից մեկը գիշերային երկնքում։

Աստղագետի հաշվարկը նախատեսում է մի քանի տարվա անճշտություն։ Եթե կանխատեսումը ճիշտ լինի, ապա Մոլնարը կդառնա պատմության մեջ առաջին աստղագետը, ով կկարողանա կանխատեսել աստղերի բախումը մինչ այն, երբ դրա լույսը Երկիր կհասնի։