Թուրքիայի կապի նախարար Ահմեթ Արսլանը հայտարարել է, որ Թուրքիայում ստեղծվել է տեղական որոնողական համակարգ և փոստային ծառայություն, որը համադրվում է ազգային մշակույթի և արժեքների հետ։

Ինչպես փոխանցում է Тurkishminute-ը, այդ ռեսուրսները շուտով կփոխարինեն Google-ին ու Gmail-ին։ Թուրքիան օգտատիրական տվյալները կպահի երկրի ներսում։

Պաշտոնյան հավելել է, որ այդ որոշումն ընդունվել է ամերիկյան փրովայդերի հուսալիության վերաբերյալ վերջին դեբատներից հետո՝ կապված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անձնական էլեկտրոնային նամակների «արտահոսքի» հետ։ Նոր ծառայությունների անունները դեռևս չեն հաղորդվում։