ԱՄՆ Սենատում դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Չարլզ Շումերը սխալմամբ կոչ է արել իր թվիթերյան էջում «Ամերիկան կրկին մեծ չդարձնել»։ Հաղորդագրությունը ջնջվել է, սակայն դրա լուսանկարն իր կայքում հրապարակել է The Washington Examiner թերթը։

Շումերը կոչ է արել իր բաժանորդներին աջակցել ներկայիս նախագահի օրոք ընդունված Obamacare բժշկական ապահովագրության ծրագրի պաշտպանության պլանին։ Նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը և հանրապետականները ցանկանում են չեղարկել Obamacare-ը։ Սենատորը խնդրել է բաժանորդագրվել նոր վարչակազմի մտադրություններին դեմ հանդես եկող դեմոկրատների Snapchat-ի էջին։

«Բաժանորդագրվե՛ք՝ իմանալու ավելին առողջապահության պահպանությանն ուղղված մեր պայքարի մասին և ասե՛ք հանրապետականներին. «Մի՛ դարձրեք Ամերիկան կրկին մեծ»»,-գրել է նա։