Վաղվանից ՀՀ դպրոցների մեծ մասը, եթե ոչ բոլորը , դասապրոցեսները սկսելու են ժամը 10:00-ից : Սա իբրև թե պայմանավորված է ցուրտ եղանակի հետ : Որքան գիտեմ ՀՀ բոլոր դպրոցները ջեռուցվում են և լավ կլիներ , որ ջեռուցման համար պատասխանատու մեկ երկու անձը առավոտյան մեկ ժամ շուտ գնան դպրոց և բարձր ջերմաստիճան ապահովեն դպրոցում, ոչ թե դասապրոցեսների սկսման ժամը հետաձգել : Ասեմ, որ այս կերպ բավականին անհարմարություններ են պատտճառվում, որոնք ոչ մի լուծում չունեն, բացի դասից բացակայելը: Խախտվում է երեխաների երաժշտական դպրոցների, գեղարվեստի դպրոցների, մարզադպրոցների և վերջապես կրկնուսույցի մոտ պարապելու ժամերը, որոնք նույնպես պակաս կարևոր չեն: Ուզում եմ հասկանլ թե ՀՀ ԿԳՆ -ն այս ամենին ինչ լուծում է առաջարկում : Ինչ կլինի գործելուց առաջ մտածեք, որ հիմա ծնողներն ու երեխաները փաստի առաջ չկանգնեն... Պահանջում եմ չեղարկել այդ որոշումը...

Կարեն Հովհաննիսյան