Այսօր՝ հոնվարի 12-ին, տեղի ունեցավ ՀՀ կառավարության՝ 2017թ.-ի առաջին նիստը: Վարչապետ Կարեն Կարապետյանը նկատեց, որ թեև հայտարարել էր, որ 2017-ը շատ հագեցած ու ծանրաբեռնված է լինելու աշխատանքի առումով, սակայն այսօրվա նիստը կարճ տևեց:

«Հուսով եմ, որ բոլորդ լավ հանգստացել եք: Իրականում 2017-ն ավելի ծանր ռեժիմով է լինելու: Իսկ հանգստյան օրերը շատ չէի՞ն»,- հարցրեց վարչապետը գործադիրի անդամներին ու հավելեց. «Եկեք քննարկենք այդ հարցը ու գուցե դրա վերաբերյալ լուծումներ գտնենք»: