Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտ Արզումյանը տեղափոխվել է Տուլայի «Արսենալ»: Անցյալ տարի Արզումանյանը, ով հանդիսանում է Պերմի «Ամկարի» ֆուտբոլիստ վարձավճարով հանդես էր գալիս Կարագանդայի «Շախտյորում»:

Հայաստանցի ֆուտբոլիստն այսօր կմեկնի Թուրքիա որտեղ կմիանա ուսումնամարզական հավաք անցկացնող իր նոր թիմին, հայտնում է championat.com-ը:

Հիշեցնենք, որ Արզումանյանը հրաժարվել էր կրելու ՀՀ ազգային հավաքականի մարզաշապիկը: