Թուրքիայի ռադիո-հեռուստատեսության գերագույն խորհուրդը (RTÜK) տուգանել է «Akit TV»-ին Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուին վիրավորելու համար: Թուրքական «Hurriyet» թերթի տեղեկացմամբ՝ հեռուստաընկերությանը տուգանելու համար հիմք է ծառայել ԺՀԿ պատգամավոր Բարըշ Յարքադաշի դիմումը: Համաձայն որի՝ հեռուստաալիքի լուրերի ծրագրի ընթացքում Քըլըչդարօղլուի և ԺՀԿ-ական մի շարք պատգամավորների հասցեին այնպիսի վիրավորական արտահայտություններ են հնչել, ինչպիսիք են «ահաբեկիչ», «գործակալ»: «Akit TV»-ին տուգանելու որոշումն ընդունվել է ձայների 9-ը 6-ի հարաբերակցությամբ: Հեռուստաընկերությունը պետք է վճարի նախորդ ամսվա իր շահույթի 1 տոկոսը: