Համացանցում հայտնվել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի դստեր՝ Սաշայի լուսանկարները, որոնցում երեւում է, որ աղջիկը հանգստանում է Մայամիի լողափերից մեկում ընկերուհիների հետ, հայտնում է Gossip Extra–ն։

Օբամայի նախագահության ժամկետը մոտենում է ավարտին, եւ լրագրողները համարձակ հրապարակել են հեռացող նախագահի կրտսեր դստեր կիսամերկ լուսանկարները։

Սաշան լողափին հանգստանում էր կարճ կիսատաբատով եւ սեւ բիկինիով։ Ամենայն հավանականությամբ, հոր նախագահության ավարտին նա դադարել է թաքնվել լրատվամիջոցներից եւ կողմնակի աչքերից ու սկսել է սովորական դեռահասի կյանքով ապրել։

«Թվում է, թե նա ամենասովորական աղջիկ է՝ միայն թե անվտանգության աշխատակիցներով շրջապատված»,– գրում է թերթը։

Նշենք, որ Օբամայի նախագահության 8 տարիների ընթացքում նրա երեխաների լուսանկարները լրատվամիջոցներում չէին հրապարակվում։