ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 19-ի ժամը 09.30-ի դրությամբ, Լոռու մարզի Սպիտակ քաղաքում առկա են տեղումներ ձյան տեսքով:

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 19-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Բաղրամյանի, Ստեփանավանի, Դիլիջանի եւ Գորիսի ավտոճանապարհներին մառախուղ է:

Աբովյանի տարածաշրջանի Երեւան – Գառնի ճանապարհին եւ Վարդենյաց լեռնանցքում տեղ - տեղ մերկասառույց է:

ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են: