Ադրբեջանական մամուլը կրկին անհանգստացած է Հայաստանի «ատոմային զենքի» պատճառով։
1990֊ականներից մխացող և ժամանակ առ ժամանակ Ադրբեջնում վայնասում բարձրացնող վերոնշյալ հարցը հերթական անգան քննարկման թեմա է դարձել ԱՄՆ Կենտրոնական Հետախուզական Վարչության փաստաթղթերից մեկի գաղտնազերծման արդյունքում։

Փաստաթղթում նշվում է, որ ԽՍՀ առաջին ատոմային ռումբը ստեղծվելէ ՀԽՍՀ-ի տարածքում' Արագած լեռան ստորոտին կառուցված ստորգետնյա գործարանում :

Մեր արևելյան հարևաններն այս առիթով չեն զլացել վերհիշել նաև ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի' անցյալ տարի ապրիլյան օրերին արած հայտարարությունը, ըստ որի' ՀՀ-ն ատոմային ռումբ ունի: