Սովորաբար ապրանք գնելիս մենք կարդում ենք միայն դրա անվանումը և ուշադրություն չենք դարձնում բաղադրությանը, հատկապես երբեք չենք նայում հատուկ նշաններին:
Իզուր:
Պարզվում է՝ փաթեթների վրա կան շատ տարբեր նշաններ, որոնք կոչված են գնորդի կյանքը զգալիորեն հեշտացնելու:
Ձեզ ենք ներկայացնում U նշանի նշանակությունը:

Փաթեթի վրայի այս պայմանական նշանը վկայում է, որ արտադրության ամբողջ սարքավորումը մանրամասնորեն մաքրվում է:
Ահա այս նշանի առավել տարածված նշանակությունները՝
OU՝ չի պարունկում ո՛չ միս, ո՛չ կաթ, «բնական» արտադրանք է
OU-D՝ կաթ է պարունակում
OU-M (OU-Glatt)՝ միս կամ մսային բաղադրիչներ է պարունակում
OU-F՝ ձկնային բաղադրիչներ է պարունակում