Սերն անբացատրելի զգացմունք է, անգամ, եթե ինքդ ես ինչ-որ մեկի հանդեպ այն զգում: Հայտնի փաստ է, որ խելացի մարդիկ դժվարությումբ են սիրահարվում: Սակայն ինչու՞:
Նրանք վերլուծում են զգացմունքները թե՛ սեփական և թե՛ դիմացինի

Խելացի մարդիկ հրաշալի կերպով են հավաքագրում և վերլուծում ինֆորմացիան: Սա միաժամանակ և՛ առավելություն է, և՛ թերություն, քանի որ նրանք ավելի հակված են վերջ դնելու այն հարաբերություններին, որտեղ շարունակ խնդիրներ են ծագում: Վեճեր, թյուրիմացություններ, ո՛չ, ներողություն, սա ինձ համար չէ:
Նրանց բավականին շատ ժամանակ է հարկավոր դիմացինի առջև հոգին բացելու համար

Նրանց ուղեղը երբեք չի դադարում ինչ-որ երևույթներ համադրելուց և վերլուծելուց: Որպես հետևանք՝ խելացի մարդիկ դժվարությամբ են բացվում դիմացինի առջև. նրանք քաջ գիտակցում են, որ ցանկացած հարաբերություն իր մեջ մեծ ռիսկ է պարունակում: Այդ իսկ պատճառով նրանք հաճախ սառը և անտարբեր տպավորություն են թողնում, չնայած որ հնարավոր է այդպիսին էլ չլինեն:
Նրանք հիմնվում են նախորդ հարաբերությունների վրա

Սա ևս մեկ թակարդ է խելացի մարդկանց համար: Այն, ինչ տապալել է նախորդ հարաբերությունները, պարտադիր չէ, որ այս մեկն էլ տապալի, սակայն նրանք սա չեն կարողանում գիտակցել: Նրանք շատ լավ հիշում են, թե որքան ցավոտ էր վերջին բաժանումը, ակամա պրոյեկտում են դժբախտ փորձը այն մարդու վրա, ում հետ ներկայում են հարաբերություններ կառուցում:
Միայնակ լինելը նրանց գիտակցված որոշումն է

Սա փաստ է: Խելացի մարդիկ պարզ գիտակցում են, որ ավելի լավ է մենակ լինել, քան սխալ մեկի հետ, մեկի, ով «իրենց մարդը» չէ: Սա նրանց գիտակցված և լավ մտածված որոշումն է: Մեծ մասամբ այս մարդիկ միայնակ են լինում ոչ թե հանգամանքների բերումով, այլ քանի որ նրանք այդպես են ցանկանում և իրենք իրենց հետ շատ լավ և ինքնաբավ են զգում: