«Հետք»-ին տված հարցազրույցի շրջանակներում խոսելով, երկրում կաշառակերության և կոռուպցիոն մեխանիզմների դեմ պայքարի մասին, ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Տիգրան Ամբարյանը սպառնալից նախազգուշացում է հնչեցրել։ Տ. Ամբարյանը նշել է «Կոռուպցիոն ցանկացած գործարքի մեջ ներգրավված յուրաքանչյուր անձ անկախ իր հասարակական կամ պաշտոնական դիրքից, այսօր էական մտահոգություններ ունի, էական, և այդ մտահոգությունները խիստ տեղին են ու այնքան ժամանակ են տանջելու նրան, քանի դեռ այդ արաքների համար քրեական պատասխանատվության չի ենթարկվել, այլ պատասխանատվության ենթարկվելուց հետո կարան հանգիստ քնեն»:

Նշենք, որ արդեն մի քանի ուղերձով դատախազությունը հայտնում է իր ակտիվ դիրքորոշումը կոռուպցիայի դեմ պայքարի շուրջ։


Մանրամասները՝ տեսանյութում:

https://www.youtube.com/watch?v=fR02aGxH-LM