Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, ինչպես երևում է, մեծ ոգևորությամբ են սպասում և նախապատրաստվում բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը նշեց, որ գալիք խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվում են օրենքի շրջանակներում, ինչ-որ պահանջվում է համայնքի ղեկավարից, այն էլ անում է. «Պատրաստվում ենք պատշաճ անցկացնել»:
Հարցին՝ հնարավո՞ր է ռեյտինգայինով մասնակցի ընտրություններին՝ մեր զրուցակիցը պատասխանեց.
«Չեմ կարծում, դա կուսակցությունն է որոշում: Ինձ որևէ բան չեն ասել, դա ես չեմ որոշում»:
«Հայաստանի հանրապետական» կուսակցության շրջանակը հետզհետե նոսրանում է: Վերջին շրջանում ՀՀԿ-ի շարքերը լքում են անգամ կուսակցության կառրկառուն ներկայացուցիչները:
Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ վերաբերմունք ունի այս փոփոխությունների վերաբերյալ, քաղաքապետը նշեց, որ, բնականաբար, դրական է վերաբերվում. «Ցանկացած քաղաքացի իրավունք ունի որոշում կայացնելու»: