Facebook-ում հայտնվել է էլեկտրոնային բանալու օգնությամբ սոցցանց մտնելու գործառույթ։ Օգտատերերը կարող են հասանելիություն ստանալ իրենց օգտահաշիվներին ֆիզիկական կրիչի օգնությամբ, որը կկատարի էլեկտրոնային բանալու դեր։ Այս մասին ասվում է ընկերության տարածած հաղորդագրությունում։

Ինչպես նշել է ընկերության տեղեկատվության պաշտպանության հարցերով մասնագետ Բրեդ Հիլը՝ օգտատերն այժմ կարող է գրանցել անվտանգության ֆիզիկական բանալին՝ կցելով այն իր օգտահաշվին։ Սոցցանց մուտք գործելու ժամանակ օգտատերը կրիչը տեղադրում է USB-բնիկում՝ այդպիսով հաստատելով, որ ինքը հանդիսանում է օգտահաշվի տերը։

Էլեկտրոնային բանալին կարող է կիրառվել նաև այլ օգտահաշիվների ակտիվացման համար, այդ թվում Google կամ Dropbox ծառայություններում։

Այդ նպատակների համար կրիչները խորհուրդ է տրվում ձեռք բերել YubiKey ընկերութունից։ Նոր գործառույթը դեռևս չի աշխատում բոլոր դիտարկիչների ու բջջային սարքերի հետ։