Քաղաքակիրթ աշխարհում դժվար է գտնել մեկին, ով չունի սիրած ու անփոխարինելի սմարթֆոն: Միաժամանակ, «խելացի» հեռախոսների տերերի մեծ մասը պատկերացում անգամ չունի, թե ինչպիսի հնարավորություններ է առաջարկում Android օպերացիոն համակարգը:

Ստորև AdMe.Ru-ն ներկայացրել է մի շարք գաղտնի գործառույթներ, որոնք առկա են բոլոր Android սարքերու, սակայն խիստ հազվադեպ են օգտագործվում.

Էներգիայի տնտեսման ամենահեշտ միջոցը

Եթե Դուք որպես պաստառ ընտրեք սև կամ մուգ գույնի մեկ այլ նկար, ապա կնկատեք, որ հեռախոսը կսկսի ավելի երկար աշխատել: Առայժմ այս գործառաույթը հասանելի է ոչ բոլոր Android սարքերի համար, սակայն առկա է գրեթե բոլոր Samsung-ների դեպքում:

Տեքստի ձայնային վերարտադրում

Android-ի դեպքում ցանկացած տեքստ կարելի է ոչ միայն կարդալ, այլև՝ լսել: Դրա համար անհրաժեշտ է հեռախոսի կարգավորումներում մտնել «Հատուկ հնարավորություններ» բաժինն ու ակտիվացնել տեքստի ձայնային վերարտադրության գործառույթը:

Սմարթֆոնի հեռակա կառավարում

Մտեք «Կարգավորումներ/անվատնգություն/սարքի ադմինիստրատորներ» բաժինը և «Android-ի հեռակա կառավարում» հատվածում եղած դրոշակն ակտիվացրեք «Սարքերի հեռակա որոնում» գրության դիմաց: Այս գործողություններից հետո, նույնիսկ հեռախոսը կորելու դեպքում, Դուք կկարողանանք վերականգնել դրանում եղած բոլոր տվյալները, ինչպես նաև արգելափակել սարքն այս կայքի միջոցով:

Միացնել «հյուրի» ռեժիմը

Եթե ցանկանում եք որոշ ժամանակով հեռախոսը տալ այլ մարդու, և միևնույն ժամանակ պահպանել սարքում եղած տվյալների գաղտնիությունը, ապա օգտվեք «հյուր» ռեժիմից: Երկու մատով դիպչեք էկրանին ու դրանք դեպի ներքև սահեցրեք: Ներքևում կբացվի արագ կարգավորումների պատուհանը: Սեղմեք օգտատիրոջ պատկերակի վրա, որը գտնվում է վերևի ձախ անկյունում: Անմիջապես կհայտնվի «Ավելացնել հյուրին» պատկերակը, ինչի շնորհիվ Դուք կկարողանաք ինքնուրույն որոշել, թե օտար մարդն ինչ գործողություններ կկարողանա անել Ձեր հեռախոսով:

Էկրանի խոշորացույց

Թույլ տեսողություն ունեցող մարդիկ նույնիսկ չեն էլ պատկերացնում, թե այս գործառույթը որքան կհեշտացնի իրենց կայնքը: Հարկավոր է մտնել «Կարգավորումներ/Հատուկ հնարավորություններ/Խոշորացման ժեշտեր» բաժինը, ինչից հետո կկարողանաք մատի մի հպումով խոշորացնել էկրանի ցանկացած հատված:

Գլխի շարժումով սմարթֆոնի կառավարում

Երբեմն լինում են դեպքեր, երբ ձեռքերը կեղտոտ են կամ զբաղված, սակայն հեռախոսից օգտվելու սուր անհրաժեշտություն կա: Ահա այս դեպքերի համար կա խելամիտ լուծում: Ներբեռնելով EVA Facial Mouse անվճար հավելվածը՝ կկարողանաք գլխի շարժումների միջոցով կառավարել սմարթֆոնը:

Գաղտնի խաղ

Բոլոր Android սարքերում օգտատերերի համար կա խաղի տեսքով փոքրիկ անակնկալ: Այն գտնելու համար պետք է մտնել «Կարգավորումներ» բաժինը, անցում կատարել «Հեռախոսի մասին» հատվածին ու մի քանի անգամ արագ սեղմել «Android տարբերակ»-ին: Երբ էկրանին հայտնվի անիմացիոն կերպարը, մի քանի անգամ մատով սեղմեք այն: Այս գործողություններից հետո խաղը կբացվի: