«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հեռանալը ՀՀԿ-ից Արարատի մարզում քաոս է առաջացրել։

Երեկ տեղեկություն ստացանք, որ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սևան Քոչարյանն իր մոտ է հրավիրել Աբրահամյանի ազդեցության տիրույթում գտնվող հանրապետական որոշ գյուղապետերի եւ հրահանգել, որ ՀՀԿ-ից դուրս գալու և «տակից» Հովիկ Աբրահամյանին աջակցելու դեպքում պրոբլեմներ կունենան։

Հովիկ Աբրահամյանի հեռանալուց հետո ակտիվ խոսակցություններ կան, որ մարզում ՀՀԿ-ից նրա քայլին հետեւողներ կլինեն»: