Yelaket.am-ը գրում է.

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գարեգին Նուշիկյանը մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Պատգամավորը Yelaket.am-ի հետ զրուցում հաստատեց այդ լուրը:

«Այո՛, ես առաջադրվելու եմ ՀՀԿ-ի կողմից», - նշեց Գարեգին Նուշիկյանը:

Նշենք, որ Ապրիլի 2-ին Հայաստանում տեղի կունենան Ազգային ժողովի ընտրություններ: Առաջին անգամ ընտրությունները կանցկացվեն նոր ընտրակարգով: ՀՀ-ը  անցում կկատարի պառլամենտական համակարգի: