ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 6-ին ստորագրել է հրամանագիր, որի համաձայն՝ Էմիլ Բաբայանը նշանակվել է ԼՂՀ Նախագահի խորհրդական: Էմիլ Բաբայանը 2013 թ-ից ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը։ Արթուր Դավթյանի նշանակվելուց հետո Բաբայանը ազատվել էր ՝ իր իսկ դիմումի համաձայն։ Այն ժամանակ հայտնել էինք, որ գլխավոր դատախազը չէր ցանկացել շարունակել աշխատանքը նրա հետ՝ համարելով նրան Գևորգ Կոստանյանի կադրերից։

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

Կրթություն 2002-2003 Լեյդենի Համալսարան, Հոլանդիա: Մագիստրոս, Միջազգային իրավունք` միջազգային քրեական իրավունք մասնագիտացմամբ, 2000-2001 Հայաստանի Ամերիկյան Համալսարան, Մագիստրոս, «Համեմատական սահմանադրական և միջազգային գործարար իրավունք» մասնագիտացմամբ, 1994-1998 Երևանի «Վարդանանց» համալսարան, բակալավր, իրավագիտություն:

Աշխատանքային գործունեություն

2012թ. հունվարի 9-ից` Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ, 2008թ.հուլիսի 11-2012 հունվարի 9` ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, 2003- մինչ այժմ` Հայաստանի Ամերիկյան Համալսարան, Իրավագիտության ֆակուլտետ, Դասախոս, դասավանդվող առարկաները` «Ղարաբաղյան հակամարտություն», «Ցեղասպանություն հասկացությունը միջազգային իրավունքում», «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա», 2006-2008թթ. ՀՀ Արդարադատության նախարարություն, Արդարադատության նախարարի տեղակալի օգնական, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ, 2004-2006թթ. «Ֆորում» իրավունքի կենտրոն, Ծրագրի ղեկավար, 2002 մարտ – 2002 օգոստոս Հայաստանի ամերիկյան համալսարան՝ իրավագիտության բաժնի գիտաշխատող, 1998 – 2000թթ. Հայ-չինական համատեղ ձեռնարկություն «Պեկին» ՍՊԸ՝ իրավախորհրդատու:

Այլ տվյալներ

1995-1997թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: Ունի արդարադատության 1-ին դասի խորհրդականի դասային կոչում:

Կուսակցական պատկանելությունը

Անկուսակցական է: