«Փաստ» թերթի տեղեկություններով` ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության Կոտայքի մարզային կառույցը ուղղակի տեռորի է ենթարկում հաց արտադրողներին: Համատարած ստուգումներ են սկսել:

Ուշագրավ դեպք է գրանցվել Չարենցավանում: Լավաշ արտադրողի վրա խոշոր գումարի ակտ են գրել: Նա մի քանի անգամ խնդրել է գոնե նվազեցնել չափը, չեն համաձայնել: Ձեռներեցը ստիպված նամակ է գրել կառավարությանը` ներկայացնելով իրավիճակը: Երկու օր անց ակտ գրողները լավաշ թխողին թախանձագին խնդրել են փաստաթղթերով շուտ ներկայանալ, որպեսզի իրենք` ակտ կազմողները, նրա փոխարեն մուծեն տուգանքը, միայն թե կառավարության դժգոհությանը չարժանանան: