Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման նախաձեռնությամբ 2017թ. փետրվարի 27-ին Ստեփանակերտի ու ԼՂՀ շրջկենտրոնների 11 և 12-րդ դասարանների աշակերտների շրջանում անց է կացվելու «Սահմանադրություն և իրավունք» հանրապետական դպրոցական առաջին օլիմպիադան:

Օլիմպիադայի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը տեղադրվելու է Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման www.aegmm.org կայքում։

Օլիմպիադան կազմակերպվում է մեկ փուլով` Ստեփանակերտում` Վ.Ջհանգիրյանի անվան 11-րդ ավագ դպրոցում, իսկ ԼՂՀ շրջկենտրոններում` շրջկենտրոնների դպրոցներում:

Օլիմպիադային յուրաքանչյուր դպրոցից կարող են մասնակցել 11 և 12-րդ դասարանների առավելագույնը 5-ական աշակերտներ:

Օլիմպիադան անց է կացվում միասնական հարցաշարով, որը բաղկացած է ստուգողական հարցերից ու իրավական թեմայով շարադրություն գրելու առաջադրանքից: Հարցաշարի լրացման տևողությունը 90 րոպե է:

Հարցաշարում ներառվող հարցերը ընդգրկում են հետևյալ բնագավառները.

• ԼՂՀ պետության և իրավունքի պատմություն,

• ԼՂՀ 2006թ. Սահմանադրություն,

• ԼՂՀ 2017թ. Սահմանադրության նախագիծ,

• Հասարակագիտության դասագրքեր,

• կրթության ոլորտի օրենսդրություն,

• ԼՂՀ ընտանեկան օրենսգիրք,

• երեխայի (աշակերտի) իրավունքներ և պարտականություններ:


Օլիմպիադայի հաղթողները պարգևատրվելու են Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման կողմից։

Նյութի աղբյուրը՝ http://aegmm.org/archives/893