Հայաստանի ներբանկային շուկայում հունվարի 30-ից փետրվարի 3-ը դոլարով և ռուբլով գործարքները ակտիվացան: Արդյունքում դրամը դոլարի նկատմամբ ամրապնդվեց 486.5 դրամից մինչև 486 դրամ/դոլար, եվրոյի նկատմամբ արժեզրկվեց` 520 դրամից մինչև 524 դրամ/ եվրո, իսկ ռուբլու նկատմամբ` 8.1-ից մինչև 8.2 դրամ/ռուբլի մակարդակներում:

Արտարժույթի միջբանկային շուկայում հունվարի 30-ից փետրվարի 3-ն ընկած ժամանակահատվածքում ներբանկային շուկայում բանկերի կողմից դոլարի առք/վաճառքի ծավալները 36-44% անկումից դուրս եկան 4-6% աճի, ռուբլունը` 92-94% անկումից մինչև 17-51% աճի, իսկ եվրոյով գործարքներում դինամիկայի բարելավում դիտվեց առքի գծով` 45% անկումից մինչև 25-8% աճ, իսկ վաճառքի գծով` 50%-ից մինչև 5.6%:

Արդյունքում գնվել է 106.7 դոլար, 485.68 դրամ/դոլար փոխարժեքով, 10.3 եվրո, 520.81 դրամ/եվրո փոխարժեքով և 821.5 մլն ռուբլի, 8.06 դրամ/ռուբլի փոխարժեքով: Միևնույն ժամանակ, վաճառվել է 108.6 մլն դոլար, 486.63 դրամ/դոլար միջին փոխարժեքով, 8.3 մլն եվրո, 524.45 դրամ/եվրո միջին փոխարժեքով և 458.4 մլն ռուբլի, 8.14 դրամ/ռուբլի միջին փոխարժեքով: