BetConstruct-ը Լոնդոնում տեղի ունեցող International Gaming Awards 2017-ից վերադառնում է «Խաղային ծրագրերի ապահովման Լավագույն մատակարար» արժեքավոր մրցանակով:
«Այս մրցանակը ցույց է տալիս, որ մենք հավատարիմ ենք լիարժեք լուծումներ առաջարկելու մեր սկզբունքներին, որոնք ավելի են արժևորվում մեր բարձրակարգ սպասարկման ծառայություններով, - նշել է ընկերության նախագահ Վիգեն Բադալյանը ավելացնելով, - iGaming Software Supplier մրցանակը ամբողջ Բեթ Կոնստրակտ թիմի քրտնաջան աշխատանքի և շարունակական ուսման արդյունքն է»:

Տարիների ընթացքում BetConstruct-ը արժանացել է խաղային բիզնեսի բազմաթիվ մրցանակների: Հիշատակման են արժանի հետևյալ պարգևները. «Լավագույն Սպորտային խաղադրույքների արտադրանք» մրցանակը՝ SBC Awards 2016-ում, CEEGAwards 2016-ում՝ մրցանակներ Լավագույն Սպորտային խաղադրույքների և Կազինոյի ծրագրային լուծումների երեք անվանակարգերում, Տեխնոլոգիական Լավագույն մատակարար/ապահովող մրցանակ International Gaming Awards 2016-ում և EGR B2B Awards 2015-ում և 2016-ում՝ Մրցանակներ՝ Հաճախորդների լավագույն սպասարկում անվանակարգում:

Հիշեցնենք, որ BetConstruct-ը Հայաստանում բացառիկ իրավունքով սպասարկում է միայն Վիվառո ընկերությանը: