Ծառայության շրջանակներում իրականացվում է աղետների, հակամարտությունների, տնտեսական խորը ճգնաժամերի, արտագաղթի կամ ներգաղթի հետևանքով կազմալուծված ընտանիքների անդամների որոնում և կապի վերականգնում, զոհվածների շիրիմների վայրը հաստատող փաստաթղթերի որոնում և հայտնաբերում, Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում համակենտրոնացման ճամբարներում և հարկադիր աշխատանքային գաղութներում գտնվելու փաստը հաստատող փաստաթղթերի որոնում, փաստաթղթերի (աշխատանքային, ուսումնական գործունեության վերաբերյալ տեղեկանքներ և այլն) կորստի դեպքում կրկնօրինակների տրամադրման աջակցություն, Կարմիր խաչի ուղերձների միջոցով կապի հաստատման աջակցություն:

Հայկական Կարմիր խաչի ընկերության «Որոնում» ծառայությունը տարեկան ստանում է մոտ 40-50 հայտ, որոնց մեծամասնությունը փակվում է դրական արդյունքով:

Մանրամասները՝ կից տեսանյութում: