«Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան»-ի ՊՈԱԿ-ներում 36 մլն դրամի հափշտակություն է բացահայտվել:
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազի կողմից հարուցվել է քրեական գործ՝ հանցագործության հատկանիշներով:
Կատարվածի վերաբերյալ ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը օրեր շարունակ փորձում էր կապ հաստատել Վ. Բրյուսովի անվան համալսարանի ռեկտոր Գայանե Գասպարյանի հետ, թեև մեծ դժվարությամբ, բայց ի վերջո հաջողվեց հանդիպել նրան:
Մեզ հետ զրույցում ռեկտորը նշեց, որ դատախազության կողմից քրեական գործ հարուցելու մասին տեղեկացել է հեռուստատեսությամբ. «Մինչ այս, նախարարության կողմից աուդիտ էր անցկացվել համալսարանում, որի ավարտից հետո, նախարարությունը արդյունքները ներկայացրել էր դատախազություն: Հունվարի 9-ին եկան դատախազությունից, մենք տվեցինք համապատասխան փաստաթղթերը: Դրանից հետո մեզ ոչինչ չեն ասել և 3 օր առաջ իմանում ենք, որ քրեական գործ են հարուցվել»:
Մեր զրուցակցի խոսքով՝ որևէ մեկնաբանություն չեն ստացել, թե ինչի հիման վրա է հարուցվել քրեական գործը:
Մեզ հետ զրույցում ռեկտորը նշեց, որ դեռևս 2 տարի առաջ, երբ գույքագրման արդյունքում նկատել են պահեստի պակասուրդ, իրենք չեն թաքցրել և դիմել են ֆինանսների նախարարություն: Նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին նախարարության պլանային աուդիտորական խմբի կողմից ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է պակասուրդ. «Եթե մենք ունենք պակասուրդ և այն փակված չէ, տարեցտարի այն շարունակում է ավելանալ»:
Թեև տիկին Գասպարյանը չի ուզում մեղքը գցել որևէ մեկի վրա, սակայն չի բացառում՝ կարող է և մինչ իր պաշտոնավարումն է եղել պակասուրդ (նշենք, որ Գայանե Գսպարյանը Վ. Բրյուսովի անվան համալսարանի ռեկտոր է նշանակվել 2012 թ. հուլիսին, մինչ այդ ռեկտորի պաշտոնը զբաղեցնում էր Սուրեն Զոլյանը, իսկ այս խախտումները սկսել են նկատվել 2014-ին):
Ի՞նչ է մինչ այդ գույքագրման արդյունքներում որևէ պակասուրդ չէի՞ն նկատել,- ռեկտորը նշեց՝ հավելելով, որ պարզապես շատ բան չի ուզում բացահայտել:
Նրա հավաստմամբ ՊՈԱԿ-ին պատկանող տպարանում և Ծաղկաձորի հանգստյան տան ահռելի գումարների պակասուրդը հնուց է եկել. «Նախկինում, նույնիսկ իմ օրոք, երբ արվել է գույքագրումը, չէր կարող այդ պակասուրդը չլիներ...»,- խոսքը կիսատ թողնելով՝ հավելեց. «պարզապես չեմ ուզում շատ բան բարձրաձայնել»:
Հետաքրքրվեցինք, գուցե որևէ մեկի՞ն է կասկածում, սակայն մեր պնդմանն ի պատասխան, ռեկտորը խնդրեց անուններ չհարցնել՝ միևնույն է, չի նշելու:
Նա ասաց, որ կոլեկտիվում կային մարդիկ, ովքեր իրավական օրինաչափություններից դուրս քայլեր են արել և այլևս ազատված են աշխատանքից. «Պահեստի պակասուրդի բացահայտումից հետո, անվստահության հոդվածով աշխատանքից ազատեցի պահեստապետին»:
Գասպարյանն այս ամենի մեջ տեսնում է իր անվան հետ խաղալու միտում. «Երբ ես ընտրվեցի ռեկտոր, ասացի՝ ես բոլոր ոլորտներից գաղափար ունեմ, բացի ֆինանսներից: Ինձ ասացին դուք ունեք ֆինանսիստներ, ովքեր այդ աշխատանքը կկատարեն: Սակայն, բանից դուրս եկավ, որ մեր ֆինանսիստներն այնպես աշխատեցին, որ մենք կանգնեցինք մեծ ճեղքվածքի առջև»:
Գայանե Գասպարյանն եզրափակելով խոսքն ասաց, որ քրեական գործի քննության արդյունքում ամեն բան կբացահայտվի և անուններ կլսենք:
Հիշեցնենք՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և երկու դրվագ՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:
Նշենք՝ ուսումնասիրությամբ ի հայտ են բերվել նաև պետական միջոցների տնօրինման այլ խնդրահարույց փաստեր, որոնք պատշաճ ստուգման կենթարկվեն հարուցված քրեական գործի շրջանակներում:
Այս թեմայով
«Իսրայելի հարվածի հետևանքով Իրանի միջուկային օբյեկտները չեն վնասվել»․ ԱԷՄԳ
Կայծակը հարվածել է Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռին, դիմապակին վնասվել է, խուճապ է սկսվել
Լավրով. Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Մենք Հայաստան մինչև այժմ դաշնակից ենք համարում, իրավաբանորեն դաշնակից ենք. Լավրով
Ուրսուլա ֆոն դեր Լեյենն Իրանին և Իսրայելին կոչ է արել զերծ մնալ ռազմական գործողություններից
Մեդվեդևը կարծում է, որ Արևմուտքը որոշել է լիկվիդացնել Զելենսկուն
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. «Հետք»
Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց
ԻՀՊԿ. Սպահանում բարձր ձայները կապված են հարձակումները հետ մղելու հակաօդային պաշտպանության աշխատանքի հետ
NYT. Իսրայելի կողմից Իրանին հարվածելու թիրախը եղել է Սպահան քաղաքի մոտ գտնվող ավիաբազան
ԱՄՆ-ն չի մասնակցել Իրանի վրա Իսրայելի հարձակմանը
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Պենտագոնը չի մեկնաբանում Իրանի վրա Իսրայելի հարձակումը
Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները
Ի՞նչու ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն.«Հրապարակ»
Իսրայելը Իրանի ուղղությամբ հրթիռային հարվածներ է սկսել
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ»
Աստղագուշակ ապրիլի 18-ի համար
Անչելոտի․ Գվարդիոլան շնորհավորեց եւ հաջողություն մաղթեց
Լեռնային Ղարաբաղում ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգի կենտրոնի գործունեությունը կդադարեցվի. լրատվամիջոց
Լավրով. Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ ս...
Ուրսուլա ֆոն դեր Լեյենն Իրանին և Իսրայելին կոչ է արել զերծ մնալ ռազմական գործողություններից
Մեդվեդևը կարծում է, որ Արևմուտքը որոշել է լիկվիդացնել Զելենսկուն
Վրաստանի ՆԳՆ․ Կառավարության շենքի հարակից տարածքում երկու մարդ է ձերբակալվել
Բայդենը կոչ է արել Կոնգրեսին՝ շտապ ընդունել Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր...
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
Երևանում կայացավ Վիկ Գերամիի ֆիլմի ցուցադրությունը
Մարդինում հայկական եկեղեցին մնացել է առանց համայնքի․ այնտեղ այժմ միայն մեկ հայ է աղոթում
Ելենա Փինջոյանի որդին մահացել է՝ ընկնելով պատուհանից
Պաֆոսի քաղաքապետարանը հայ համայնքի պահանջով փոխել է Թալեաթ Փաշայի փողոցի անունը
Սփյուռքահայ կամավոր բժիշկները հայրենիքում են
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ի՞նչու ուղղաթիռով. «Հրապարակ»
1
Լավրով. Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, ...
2
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
3
Մեդվեդևը կարծում է, որ Արևմուտքը որոշել է լիկվիդացնել Զելենսկուն
4
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
5
«Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է և դա ընդունում է». Դանիել Իոաննիսյան
«Կադրերում պարեկների կողմից ***ված քաղաքացին է». Դանիել Իոաննիսյան
Հարսանիք՝ պաշարված Արցախում
Հայկական ավիացիան գուցե հիմա մեզ պետք գար, եթե ոչնչացված չլիներ, ի՞նչ կասեք, պարո՛ն Վարդանյան
«Ինչպե՞ս ստացվեց, որ այսքան մարդ հատեց ադրբեջանական անցակետը». Մարատ Եգանյան