Հայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը փետրվարի 10-ին կազմել է 486,79 դրամ: Այն փետրվարի 9-ի համեմատ արժևորվել է 0.30 դրամով: Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 518,04 դրամ՝ արժեզրկվելով 2,64 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 608,44 դրամ է՝ փետրվարի 9-ի համեմատ այն արժեզրկվել է 2,95 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը փետրվարի 10-ին կազմել է 8.30 դրամ' փետրվարի 9-ի համեմատ այն արժևորվել է 0,05 դրամով:
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները՝ արծաթ՝ 277,25 դրամ, ոսկի՝ 19,356,74 դրամ, պլատին' 15,948,02 դրամ: