«Վեդի Ալկո» ընկերության սեփականատեր, ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Մանվել Ղազարյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մտադրություն չունի: Այս մասին երեկ «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին «Վեդի Ալկո»-ի գրասենյակից: 2008-ի նախագահական ընտրություններում Ղազարյանը պաշտպանեց Լեւոն Տեր-Պետրոսյանին, ինչի պատճառով իշխանությունները նրա նկատմամբ հալածանք սկսեցին եւ թույլ չտվեցին զբաղվել քաղաքականությամբ: Տեղեկություններ կային, որ Մ. Ղազարյանին այդ հետապնդումներից ազատել է Հովիկ Աբրահամյանը:

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, վերջինս Ղազարյանին առաջարկել է այս անգամ ԲՀԿ-ի ցուցակով առաջադրվել Արարատի մարզում: Ղազարյանը ծնունդով Արարատի մարզից է, իսկ նրա «Վեդի Ալկոն» ունի երկու գործարան, որոնցից մեկը գտնվում է Արարատում, մյուսը՝ Վայոց ձորի մարզում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում