Lurer.com-ը գրում է.

Դատելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության շուրջ հետզհետե թեժացող աղմուկից, որ, պետք է նկատել, միանգամայն օբյեկտիվ հիմքրի վրա է գոյանում, Արտեմ Ասատրյանին ապագայում լավ օրեր չեն սպասվում. եկել է հատուցման ժամանակը:
Ասում են՝ Ասատրյանի գերատեսչությունում հատկապես վերջին շրջանում ողջ թափով ստուգումներ են ընթանում, որոնց արդյունքում հաջողվել է «ջրի երես դուրս բերել» չափազանց խոսուն ու ցցուն խախտումներ, որոնք բազմաթիվ թելերով գնում-հասնում են նախարար Ասատրյանին:

Թե ինչով է պայմանավորված Ասատրյանի գերատեսչության նկատմամբ որոշ մարմինների կողմից դրսևորվող հետաքրքրասիրությունը, իհարկե, խոսակցության առանձին թեմա է, բայց, որ այդպիսի ուշադրության կարիք նախարարությունը վաղուց էր զգում, անհերքելի իրողություն է. բացահայտված փաստերն, իրոք որ ցցուն կերպով ցույց են տալիս այն բոլոր թերացումներն ու չարաշահումները, որ տարիներ ի վեր բնորոշ է եղել այս համակարգին՝ ծայրից ծայր:


Իսկ բացահայտված դեպքերն, ինչ խոսք, բազմաբնույթ են՝ սկսած տարրական կոռուպցիոն դրսևորումներից մինչև ամենաստոր թալան ամենախոցելի խավերից: Թվենք դրանցից մի քանիսը՝ 2016թ-ին ԱԱԾ կողմից այս նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունում կաշառակերության լուրջ մեխանիզմի բացահայտում, 2017թ-ին դատախազությունում նախարարության ենթակայության տակ գտնվող «Երևանի թիվ 1 տուն ինտերնատ» ՊՈԱԿ-ում կատարված ուսումնասիրությամբ բացահայտված ճչացող փաստերի վերաբերյալ քրեական գործի հարուցում: Իսկ ահա վերջերս էլ քրեական գործ էր հարուցվել «Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի շրջանակներում ձեռք բերված գույքի տնօրինման հետ կապված՝ առանձնապես խոշոր չափերի գույքը յուրացման եղանակով հափշտակելու համար: Մի խոսքով՝ հարուցված քրեական գործերի պակաս այս նախարարությունը չի զգում:

 Մանրամասները՝ Lurer.com