Պակիստանի արեւելքում Փենջաբ նահանգի վարչական կենտրոնում փետրվարի 23-ին տեղի է ունեցել պայթյուն, որի հետեւանքով զոհվել է առնվազն 8, վիրավորվել ՝21 մարդ։

Սինհուա գործակալության փոխանցմամբ պայթյունը որոտացել է հնդկական ռեստորանի շենքի մոտ, որը նոր է կառուցվում։ Ռեստորանից բացի փլվել են նաեւ հարակից չորս շենքերը, տուժել են մոտակայքում կայանած մեքենաները։ Տուժածներին հիվանդանոց են տեղափոխել։ Հիվանդանոցում աղբյուրը հայտնել է, որ վիրավորներից հինգի վիճակը գնահատվում է որպես շատ ծանր, այնպես որ զոհերի թիվը կարող է աճել։

Որոշ տեղեկություններով հարձակվողը մոտ 8-10 կգ պայթուցիկ էր գործածել։

Առայժմ ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնել ահաբեկչության համար։