Ավարտվեց Վիվառո ընկերության ևս մեկ խոշոր նախաձեռնություն:
Վիվառո Բլոտի և Բլոտ Քլաբը համատեղ կազմակերպել էին Բազար Բլոտի Հայաստանի բաց առաջնությունը, որին մասնակցեցին Հայաստանի, և նույնիսկ աշխարհի մակարդակով աննախադեպ թվով մասնակիցներ:
Խոշոր մրցաշարի նախընտրական փուլերն անցկացվեցին օնլայն տարբերակով, որի ընթացքում լավ արդյունք ցուցաբերած մասնակիցներն իրավունք ստացան մասնակցելու կենդանի մրցաշարին:
Կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերն անցկացվեցին «Կովկաս» ռեստորանային համալիրում:
Եզրափակիչ անցած 64 մասնակիցներ կազմելով 32 զույգ, պայքարեցին լավագույնը ճանաչվելու համար և վիճարկեցին սահմանված մրցանակային ֆոնդը: Իսկ մրցանակային ֆոնդը կազմում էր 3 միլիոն դրամ:
Երկար ու լարված պայքարից հետո, որն ընդմիջվում էր հյուրասիրությամբ, հայտնի դարձան Բազար Բլոտի Հայաստանի բաց առաջնության հաղթողները:
Առաջին տեղ գրաված Սուրեն Փանոսյան և Համլետ Գևորգյան զույգը պարգևատրվեց գավաթներով և պատվոգրերով, ինչպես նաև յուրաքանչյուրը ստացան 500.000 դրամ գումար:
Երկրորդ տեղի մրցանակային ֆոնդը 400.000 դրամ էր, որը միմյանց միջև կիսեցին Կարեն Գևորգյանը և Միքայել Պիջիմյանը: Նրանք ստացան նաև գավաթներ և պատվոգրեր:
Գավաթներով և պատվոգրերով պարգևատրվեցին նաև երրորդ տեղ գրաված մասնակիցներ Միհրան Սալանյանը և Վահե Ղազարյանը: Վերջիններիս դրամական պարգևը կազմում էր 300.000 դրամ:
Մրցանակային ֆոնդը բաշխվեց նաև մյուս բոլոր մասնակիցների միջև: Այնպես, որ ոչ ոք ձեռնունայն չհեռացավ Բլոտի մրցաշարի եզրափակիչից:
Դե ինչ,ավարտվեց Վիվառոյի ևս մի նախաձեռնություն: Գոհ էին թե մասնակիցները, թե կազմակերպիչները:
Առջևում սպասվում է Բլոտի ևս մեկ առաջնություն: Խաղարկվում է Բլոտի Եվրասիական գավաթը, որն անցկացվում է Նարդու Եվրասիական գավաթի հետ համատեղ:
Այնպես որ բլոտի սիրահարները չեն ձանձրանա Վիվառոյի հետ: