Դատական իշխանության բարեփոխումները Հայաստանի համար լուրջ քայլ է, քանի որ իշխանության այս կարևորագույն ճյուղերից մեկի անկախ և անկաշկանդ գործունեությունը բխում է պետության շահերից: Այդ իսկ նպատակով գործադիրը հավանություն է տվել «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծին, որի ընդունման արդյունքում կապահովվի, մասնավորապես, անկախ, ինքնուրույն և օրենքի առջև հաշվետու դատական իշխանության կայացումը, կամրապնդվեն դատական իշխանության անկախության սահմանադրական երաշխիքները: Օրենսգրքով կարգավորվում է նաև դատավորների գնահատման և առաջխաղացման օբյեկտիվ գործընթացը:

Առաջխաղացման ցուցակներում կարող են ընդգրկվել այն դատավորները, որոնք քանակական և որակական ցուցանիշների հիման վրա ստացել են բարձր գնահատականներ: Օբյեկտիվ գնահատման ապահովման հարցում ներդրվելու է որևէ արտաքին միջամտություն բացառող էլեկտրոնային գնահատման համակարգ: Նախագծում անդրադարձ է կատարվել նաև հանրության շրջանում մեծ դժգոհություն առաջացրած տևական ժամանակ քննվող գործերին, ինչն ունի իր օբյեկտիվ պատճառը՝ դատավորների ծանրաբեռնվածությունը: Մասնավորապես, դատավորների ծանրաբեռնվածությունը մեղմելու նպատակով կարևովել է միջդատական վարույթների գործերով՝ մասնագիտացված դատավորների առկայությանը: