Վարչապետի հանձնարարականը նայվում է շահագրգիռ մարմինների կողմից, հիմնականը վերաբերում է Սևան-Հրազդան կասկադի շահագործման ընթացքում ջրի կորուստներին. Tert.am-ի հետ զրույցում ասաց Բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը:

Հիշեցնենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանը նշել էր, թե Սևանա լճից ջրբացթողումների ընթացքում ջրային կորուստների կրճատման հարցում կոնկրետ արդյունք չի արձանագրվել:

«Այն մարմինները, որոնք այդ հարցերով զբաղվում են, հիմա քննարկում են և առաջարկություններ կներկայացնեն, որպեսզի մինչև ոռոգման շրջանի սկսվելը բացառեցենք ապօրինի ջրօգտագործումները»,-ասաց նա:

Հարցին, թե կարելի է հասկանալ, որ խոսքը վերաբերում է խոշոր ջրօգտագործողներին, որոնց չեն կարողանում բերել օրինական դաշտ, Սիմոն Պապյանը պատասխանեց. «Համենայն դեպս ամբողջական պետք է նայվի, որ կարողանամ այդ հարցերին պատասխանել, դեռևս ուսումնասիրության փուլի մեջ է գտնվում: Պետք է պատճառը պարզենք. վերջին ուսումնասիրությունը կատարվել է 2014թ-ին, հիմա նոր հանձնարարականով նայում ենք, երբ ուսումնասիրությունը կլինի, կասենք»,-ասաց նա:

Իսկ թե նախարարությունը կարո՞ղ է խոշոր ջրօգտագործողներին հայտնաբերելու դեպքում բերել օրինական դաշտ, պատասխանեց. «Դե կարողայով չասենք, փաստացի կնայենք, կասենք»: