Մարտի 18-ին՝ ժամը 17:00-ին, Հ. Պարոնյանի անվան թատրոնի ՓՈՔՐ ԲԵՄՈՒՄ տեղի կունենա «Մանանա» ներկայացման ևս մեկ խաղ:

Առաջին անգամ հայաստանյան հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտել դոկումենտալ Verbatim ներկայացում, որտեղ հանդիսատեսին կներկայացվեն ականատեսների պատմությունները բառացի կերպով: Պատմություններ, որոնք ամփոփում են բազմաթիվ սիրիահայերի հետ անցկացրած հարցազրույցների շարքը և ներկայացվում՝ ինչպես ներկայացման, այնպես էլ բառացի հարցազրույցների միջոցով:

Verbatim թատերական տեխնիկան զարգացել է 20-րդ դարի 90-ական թվականներին Լոնդոնում և, ներկայումս, մեծ ճանաչում է ապրում Մոսկվայում: Հայաստանում այն կկատարի իր առաջին քայլերը:

Մարտի 18-ի կայանալիք ներկայացման մուտքը կլինի ազատ:

Բեմադրիչ`
Կարո Բալյան

Դերերում`
Պերճ Ճելլատյան
Մոսես Սարգիսեան
Մարիանա Եղիազարյան
Ժաննա Հովակիմյան
Մակար Գալստյան

Բեմանկարիչ`
Անահիտ Ղալումյան

Ծրագրին աջակցել են ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը և Կանադայի կառավարության տեղական նախաձեռնությունների հիմնադրամը: