Այսօր՝ մարտի 8-ին, խոշոր հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքին հարակից անտառներում: Մարզային փրկարարական վարչություն ահազանգն ստացվել է ժամը 16:09-ին:

Ահազանգողը հայտնել է, որ այրվում է Վանաձորի անտառаպետության 4-րդ պահաբաժնի հատվածը: Դեպքի վայր են մեկնել 12 փրկարարներ և անտառնտեսության 5 աշխատակիցներ: Մինչ այս պահը փրկարարները պայքարում են հրդեհի տարածման դեմ:
Արդեն իսկ այրվել է շուրջ 5 հեկտար չոր խոտածածկ և անտառածածկ տարածք: Կրակը հասել է նաև եղևնիներին: Մեծ թվով ծառեր են այրվել: